211652_close_icon
views-count3791 դիտում article-date 16:59 25-09-2016

Քիմ Քարդաշյանը հերքել է լուրերը, թե ինքը քվեարկելու է Դոնալդ Թրամփի օգտին

Radar պորտալը գրել էր, թե Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք ընտրություններում քվեարկել ոչ թե հօգուտ դեմոկրատների, այլ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի։ Ռեալիթի շոուի աստղը հերքել է լուրը և Twitter-ի իր էջում տեղադրել լուսանկար՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնից, իսկ տակը գրառել. «Միայն առաջ։ Ես նրա հետ եմ»։ Պորտալը գրել էր, թե Քիմը զրուցել է այդ թեմայով իր խորթ հոր՝ Քեթլին Ջենների հետ, ով էլ համոզել է իրեն, որ իր ձայնը տա Թրամփին։

Նմանատիպ նյութեր