211652_close_icon
views-count1568 դիտում article-date 15:54 25-09-2016

Շվեյցարիայում սկսվել է հատուկ ծառայությունների լիազորությունների ընդլայնման հարցով հանրաքվեն

Շվեյցարիայում այսօր մեկնարկել է հանրաքվե, որի արդյունքներով պարզ կլինի՝ արդյո՞ք այդ երկրի հետախուզական ծառայություններին ընձեռնված լիազորությունները կընդլայնվեն, թե ոչ, հաղորդում է BBC-ն։ Ավելի վաղ երկրի Դաշնային հավաքը համապատասխան օրենք էր ընդունել, սակայն այն ուժի մեջ չի մտել։ Համակարգի շրջանակներում օրենքի հակառակորդները պահանջել են այն դնել համազգային քվեարկման՝ հայտարարելով, որ նոր փոփոխությունները կսահմանափակեն քաղաքացիների ազատությունը։ Բացի այդ, կարող է խախտվել Շվեյցարիայի չեզոք կարգավիճակը, քանի որ այն պահանջումէ համագործակցություն օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ։

Նմանատիպ նյութեր