211652_close_icon
views-count3428 դիտում article-date 15:09 25-09-2016

Հորդանանում դատարանի շենքի առաջ գնդակահարել են իսլամը վիրավորելու մեջ մեղադրվող գրողին

Հորդանանում անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է գրող Նահիդ Հաթթարին, հաղորդում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել դատարանի շենքի մուտքի մոտ, երբ գրողը պատրաստվում էր շենք մտնել, որտեղ նրան մեղադրանքներ էին առաջադրվելու իսլամը վիրավորելու համար։ Հաթթարը, ով քրիստոնյա էր և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ակտիվ համախոհը, ձերբակալվել էր այն բանից հետո, երբ սոցցանցերում ծաղրանկար էր տեղադրել, որում նարգիլե ծխող ջիհադիստը՝ շրջապատված կանանցով, խնդրում է Մուհամեդ մարգարեին գինի և քաղցրավենիք մատուցել։ Հրապարակումը երկրում պահպանողական հայցքների տեր բազմաթիվ մուսուլմանների ցասումն էր առաջ քաշել։ Հորդանանի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ գրողին սպանածը ձերբակալվել է։

Նմանատիպ նյութեր