211652_close_icon
views-count3771 դիտում article-date 14:11 25-09-2016

Անկարան Վաշինգտոնից Գյուլենի արագ արտահանձնմանն է սպասում. Թուրքիայի ԱԳ նախարար

Անկարան Վաշինգտոնից, որն իր դաշնակիցն է համարվում, Ֆեթուլլահ Գյուլենի անհապաղ արտահանձնումն է ակնկալում, հայտարարել է Թուրքիաի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն «France 24»-ին տված հարցազրույցում։ Վերջնի խոսքով՝ թուրքական կողմն ամերիկյան իշխանություններին բավարար չափով ապացույցներ է ներկայցրել այն մասին, որ ամերիկաբնակ Գյուլենի ղեկավարած FETÖ կազմակերպությունն ահաբեկչական գործունեություն է ծավալում և Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջումը նույնպես Գյուլենի ձեռքի գործն է։ «Մենք բացառապես վստահ ենք, որ հեղաշրջման հետևում կանգնած է FETÖ-ն։ Բոլորը, բացի ԱՄՆ-ից, գիտեն, որ այն կազմակերպել են Գյուլենն ու իր կողմնակիցները»,-ասել է թուրքական արտաքին դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր