211652_close_icon
views-count20596 դիտում article-date 11:18 25-09-2016

Երևանում մաքսային ձևակերպումների մասնագետը վրաերթի է ենթարկել «Ուսում» հիմնական դպրոցի աշակերտին

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի բնակիչ, 29-ամյա Արամ Հովհաննիսյանը իր վարած Toyota մակնիշի 88 AT 886 համարանիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ, 10-ամյա Հայկ Բարխուդարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է «Ավագիտ-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մաքսային ձևակերպումների մասնագետ, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է «Ուսում» հիմնական դպրոցի 5-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր