211652_close_icon
views-count32187 դիտում article-date 09:13 25-09-2016

Ալավերդիում բացվեց էջմիածնեցի նկարիչ-արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամիսներ առաջ Ալավերդի համայնքի հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներում, մշակութային փոխայցով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը հյուրընկալվեց Ալավերդիում. Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց էջմիածնեցի նկարիչ-արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցը որոշված է եղել դեռ սույն թվականի հուլիսի 15-ին, երբ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն էր նույն կազմով այցելել Էջմիածին և որոշվել էր երկու քաղաքների միջև ստեղծել բարեկամական կապեր: Փոխայցի ժամանակ Էջմիածնի եւ Ալավերդու քաղաքապետարանների, եւ «Արփինետ» ՍՊԸ-ի մեջեւ կնքվեց համագործակցության հուշագիր, որը հետագայում կամրագրվի համագործակցության պայմանագրով: Էջմիածնի պատվիրակությանն ուղեկցեցին Օձունի եկեղեցի, Սանահինի պատմական կամուրջ եւ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Ծաղիկներ խոնարհվեցին եւ հարգանքի տուրք մատուցվեց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող խաչքարին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 277+
277+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր