211652_close_icon
views-count4845 դիտում article-date 23:52 24-09-2016

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց երկրում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր