211652_close_icon
views-count4872 դիտում article-date 23:20 24-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 24-ին

622 թ. – իսլամական երկրներում նշում են Մուհամմադ մարգարեի Մեքքայից Մեդինա տեղափոխվելու օրը՝ Հիջրա։ 1852 թ. – տեղի ունեցավ դիրիժաբլով առաջին թռիչքը։ 1896 թ. – ծնվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, ամերիկացի նշանավոր գրող (մահ. 1940 թ.)։ 1916 թ. – Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ կատարեց։ 1940 թ. – ծնվել է Արիկ Ալեքսանյանը, հայ ֆիզիկոս (մահ. 2006 թ.)։ 1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացավ Ատլանտյան խարտիային։ 1948 թ. – ստեղծվեց Հոնդա ընկերությունը։ 1960 թ. – ԱՄՆ-ում ջուր իջեցվեց առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։ 1996 թ. – Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրման համար բացվեց Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

Նմանատիպ նյութեր