211652_close_icon
views-count3706 դիտում article-date 19:50 24-09-2016

ԵՊՀ-ն հյուրընկալել էր Արցախի Շոշ գյուղի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին

Հանդիպումն իրականացվում էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում: Դպրոցի ուսուցիչները նախևառաջ այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, ծանոթացան Մայր բուհի պատմությանը, ավանդույթներին և ծրագրերին: Այնուհետև նրանք հանդիպեցին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի հետ, ով նշեց, որ այստեղ բոլորը պատրաստ են օգնել և աջակցել Արցախին. «Արցախը մեր հայրենիքի այն հզորագույն հատվածն է, որը երբեք չի պարտվել ու չի պարտվելու, և դա պարտավորեցնում է բոլորիս»: Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ տեղում ծանոթանալով Մայր բուհի գործունեությանը՝ մեկ անգամ ևս համոզվեցին, որ այստեղ ամեն ինչ արվում է երիտասարդներին կրթելու և հայեցի դաստիարակելու համար: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանն էլ ասաց, որ այս այցը նպատակ ունի նաև խորացնելու փոխհամագործակցությունը և նպաստելու հետագայում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր