211652_close_icon
views-count4120 դիտում article-date 19:30 24-09-2016

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին: Զրույցն ընթացավ ՀՄԸՄ ընթացիկ աշխատանքների, առաջիկա ծրագրերի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրների հայկական վարժարաններում հայոց լեզվի ուսուցման հնարավորությունների զարգացման ու բարելավման, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև գործակցության զարգացման և ամրապնդման հետ կապված հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր