211652_close_icon
views-count2503 դիտում article-date 22:44 24-09-2016

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 23-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1058 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 7.73 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 153 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և փամփուշտի 2 շղթա: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3 հետախուզվող: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]

Նմանատիպ նյութեր