211652_close_icon
views-count5256 դիտում article-date 17:36 24-09-2016

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդի» սեւ շարքն ավարտվեց խոշոր հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոնին` «Լեսթերին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը բավական հզոր հանդիպում անցկացրեց: Հատկապես տպավորիչ էր առաջին խաղակեսը, որի ընթացքում էլ մանկունյանցիները խփեցին բոլոր գոլերը: 2-րդ խաղակեսում «Լեսթերին» հաջողվեց հեղինակության գնդակը խփել, ընդ որում` չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գրեյը, սակայն ավելին չկարողացավ անել: Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հայտավորված չէր: Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ պարտություններից հետո առաջին հաղթանակը տարավ, վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ: Սակայն մյուս առաջատարները դեռ իրենց հանդիպումները չեն անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 4:1 Քրիս Սմոլինգ, 22, Խուան Մատա, 37, Մարկուս Ռեշֆորդ, 40, Պոլ Պոգբա, 42 – Դեմարայ Գրեյ, 59
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր