211652_close_icon
views-count5651 դիտում article-date 18:00 24-09-2016

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչությունների աջակցությամբ տոնական միջոցառումներ տեղի ունեցան Աբու Դաբիում և Շարժայում: Սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն անդրադարձավ ՀՀ անկախության ուղուն, արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ներկայացրեց երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերությունները: ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծ.Վրդ. Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, փոխանցեց իր մաղթանքներն համայնք հայությանը: Միջոցառմանն ընթերցվեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Սեպտեմբերի 22-ին տոնական միջոցառումները շարունակվեցին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համալիրի Պիեռ Քեոսեյան սրահում` Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ, ով կրկին հանդես եկավ ելույթով` խոսելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնության մասին:

Նմանատիպ նյութեր