211652_close_icon
views-count7492 դիտում article-date 12:27 24-09-2016

Եզդիների հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիր՝ նվիրված զոհված հերոս եզդի զինծառայողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն Հայոց աշխարհի խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախաձեռնության շրջանակներում առաջիկա օրերին լույս կտեսնի «Սահմանին կանգնած եզդի հերոսը» վերտառությամբ գրքույկը, որտեղ զետեղվել են հայոց բանակի չորս անմահ զինծառայողների՝ Սիդար Ալոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, Քյարամ Սլոյանի կյանքի և հերոսական գործունեության մասին պատմություններ: Գրքույկը երկլեզու է՝ եզդիերեն և հայերեն: Զինծառայողներից երեքը՝ Համլետ Հաջոյանը, Բորիս Օզմանյանը և Քյարամ Սլոյանը, զոհվել են 2016թ. ապրիլին։ Ծրագրի շրջանակներում զինծառայողների մասին նկարահանվել են նաև փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր: Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանը նշում է, որ մարզային դպրոցներում, բուհերում, Երևանի՝ եզդիների կիրակնօրյա դպրոցում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կդիտեն պատրաստված ֆիլմերը, կծանոթանան հերոսների կյանքին և կստանան գրքույկներ: Համլետ Սմոյանը նկատում է, որ ծրագրով ցույց է տրվում, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիները, իրենց հայ եղբայրների հետ պաշտպանում են սահմանները և հանուն երկրի խաղաղության իրենց կյանքն են զոհում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/21/73385/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 21-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում տեղի էր ունեցել Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ի գիշերը ազերի բաշիբոզուկների կողմից սպանված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգիստը: Այդ օրը Սիդարն իր մարտական ընկերների հետ 2 ժամից ավելի տևած ադրբեջանցի դիվերսանտների հետ մենամարտում, ցավոք, զոհվում է: Սիդարը եղել էր մարտական զենքով ու շատ հայ զինվորների ու սպաների նման մինչև վերջ պայքարել է ազերի դիվերսանտների դեմ: Ցավոք, այդ մարտում Սիդարը և իր ընկերնեը զոհվում են, իսկ մինչ այդ նա իր ծառայակից ընկերների հետ հերոսաբար, կյանքի գնով ազերի դիվերսանտներին կարողանում է հետ շպրտել ելման դիրքեր, իսկ այդ ճակատամարտից հետո որոշ ժամանակ ազերի բաշիբոզուկների կողմից դադարեցվում են հարձակումները, սակայն հետո՝ գիշերը ժամը 23:00-ի սահմաններում, բորենու հոգեբանությամբ ազերիները հարձակվում են պաշտպանական դիրքերի վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր