211652_close_icon
views-count3304 դիտում article-date 13:15 24-09-2016

Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր