211652_close_icon
views-count18266 դիտում article-date 10:30 24-09-2016

Երևանում «Բիլայն» ընկերության արմիության նախագահը Renault-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա դպրոցականին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 08:20-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպքի Սարի-Թաղ տանող ճանապարհահատվածի 2-րդ շարքի 35 տան դիմաց, Երևանի բնակիչ, 68-ամյա Ռաֆիկ Վարդանյանը իր վարած Renault մակնիշի 528 ԼԼ 62 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 14-ամյա Էլեն Այվազյանին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Մուրացան մանկական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Վարդանյանը աշխատում է Բիլայն (նախկին Արմենթել) ՓԲԸ-ում՝ որպես արմիության նախագահ, իսկ վրաերթի ենթարկված Է. Այվազյանը սովորում է Երևանի թիվ 33 դպրոցի 9-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր