211652_close_icon
views-count4611 դիտում article-date 09:58 24-09-2016

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ։ Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը։ Սրա վկայությունն են Հ. Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից։ Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում, թե սույն տիկնոջ համար է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ի դեպ, նաև կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիագոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր