211652_close_icon
views-count3046 դիտում article-date 10:05 24-09-2016

Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: [b]ԼՂՀ ՊՆ[/b]

Նմանատիպ նյութեր