211652_close_icon
views-count50093 դիտում article-date 09:16 23-09-2016

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Opel-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիուն. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 RR 064 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհին հայտնված ձիուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձիուն հարվածելուց հետո վարորդը դուրս է եկել մեքենայով երթևեկելի գոտուց և բախվել ժայռին։ Վարորդն ու 3 ուղևորներ տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ տեղափոխվածներից Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 13 շենքի բնակիչ, 60-ամյա Վալերի Բաղդասարյանը մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Ստեփանակարետ քաղաքի Մաշտոցի 5 շենքի բնակիչ, 60-ամյա Ռոմելա Դավթյանը և Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 65-ամյա Անահիտ Ավետիսյանը տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական կենտրոնի՝ նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ձին սատկել է։ Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ավտոմեքենան ՃՈ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները, ինչպես նաև ձիու սեփականատիրոջը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր