211652_close_icon
views-count44343 դիտում article-date 11:35 22-09-2016

«Կոնդեցի Հարութ» մականվամբ, «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենին սպանած, նախկինում դատված 34-ամյա կասկածյալը հայտնաբերվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մեղայականով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Անդրանիկի 110 շենքի 43 բնակարանում բնակվող, սակայն Երևան քաղաքի Չկալովի փողոցի 32 տանը գրանցված, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է ներկայացել այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներն իմացել են նրա գտնվելու վայրը և սկսել են բանակցությունների արդյունքում համոզել, որ Ա. Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 20-ից Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու համար և այլ ելք չունենալով, ներկայանում է բաժին։ Նա կասկածվում է «Կոնդեցի Հարութ» մականվամբ «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրեն, 42-ամյա Հարություն Գալստյանին դիտավորությամբ սպանելու մեջ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/20/96049/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Աղայանի որոշմամբ ստեղծված քննչական խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով փնտրում էին Երևան քաղաքի Չկալովի 32 տան բնակիչ, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանին։ Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 18-ին Չկալովի փողոցի 44 տան բնակիչ, 42-ամյա Հարություն Աշոտի Գալստյանին դիտավորությամբ սպանելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական խմբի ավագ քննիչներ Վաչե Ալեյանն ու Լևոն Գրիգորյանը միջնորդություն էին ներկայացնելու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հաստատի հետախուզման միջնորդությունը և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվի որպես խափանման միջոց երկամսյա կալանք։ Եթե մինչև դատական նիստը Ա. Հովհաննիսյանը հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահներին, նա արդեն կտեղափոխվեր դատարան, որտեղ դռնփակ դատական նիստում կքննարկվեր կալանքի որոշումը նրա ներկայությամբ։ Հակառակ դեպքում առանց նրա դատարանը որոշում էր կայացնելու ու եթե բավարարվեր ավագ քննիչների միջնորդությունը, Ա. Հովհաննիսյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ։ [b]Սպանված, «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրեն, 42-ամյա Հարություն Գալստյանը [/b] [img]/ups/images/0665765001474529909131692.jpg[/img] [b]Սպանության մեջ կասկածվող Արտակ Էդուարդի Հովհաննիսյանը [/b] [img]/ups/images/021769200147452968456783.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր