211652_close_icon
views-count21930 դիտում article-date 11:21 22-09-2016

«HAK» համարանիշներով օրինախախտ վարորդի Mercedes-ը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի HAK 001 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր տեխզննման կտրոնը։ ՃՈ ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաների դիմապակու վրայից հեռացնեն մգեցված թաղանթը, վարելիս էլ պարտադիր ունենան վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում, անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները հանգրվանելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր