211652_close_icon
views-count12008 դիտում article-date 22:45 22-09-2016

Անկախության 25-ամյակը նշվեց նաև Ալավերդի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ին Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես տոն էր: Ալավերդու մշակույթի պալատում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ: Միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Թումանյանի ոստիկանության պետ Վահագն Մոսինյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօերն Ստեփան Մոսինյանը, դպորցի տնօրեններ և այլ պաշտոնյաներ: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից պատվոգրեր և նվերներ հանձնվեցին քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին, Երկրապահ կամավորականներին, ինչպես նաև քաղաքացիների՝ իրենց ավանդը տարբեր ոլորտներում ներդնելու համար: ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողմից Վազգեն Սարգսյան պատվոգրով պարգևատրվեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ՝ քառօրյա պատերազմի ընթացքում առաջնագծում աջակցություն ցուցաբերելու համար: Պարգևատրվեցին նաև քաղաքացիական անձինք, ովքեր նույնպես աջակցություն էին ցուցաբերել սահմանին կանգնած զինվորներին: Միջոցառմանը մասնակցում էին Ալավերդու երգի- պարի թատրոնի, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետրանի երգի- պարի թատրոնի սաները՝ հայրենասիրական երգերի կատարումներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր