211652_close_icon
views-count29241 դիտում article-date 09:23 16-09-2016

Մեր բուժանձնակազմն ընտանիքի նման է և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. amda.am

[b]Երբ գործեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» [url=http://amda.am/?p=7014#more-7014]Amda.am[/url] ֆեյսբուքյան էջը, մեզ հարցնում էին՝ ինչպես են դառնում զինվորական բժիշկ, ովքեր են նրանք, որտեղ են ծառայում: Լսելով նրանց՝ հասկանում էինք, որ մինչ այդ մեր զրուցակիցը կամ նամակագիրը չի էլ պատկերացրել՝ ինչպես է զինված ուժերում գործել բուժծառայությունը, իսկ հետո չէր թաքցնում զարմանքը՝ 18 տարեկան տղան որոշո՞ւմ է, որ ամբողջ կյանքում բանակում է ծառայելու, որպես բժիշկ ավելի շատ չե՞ն վաստակի, եթե քաղաքացիական բուժհաստատություններում աշխատեն… Հայկ Հարությունյանը նույնպես ընտրել է զինվորական բժշկի բարդ ճանապարհը, և այդ հարցերին մեկ բառով պատասխանեց՝ պետք է: Նախ նա ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ապա ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ավարտելով ինտերնատուրան՝ որպես բուժկետի պետ, բուժծառայության պետ ծառայել է զորային օղակում: 2013-2016 թթ. ուսանել է կլինօրդինատուրայում (ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց), ստացել վարակաբանի մասնագիտական որակավորում:[/b] - Ապրիլի 1-ին հանձնել էի կլինօրդինատուրայի ավարտական քննությունը, և մեկամսյա արձակուրդից հետո պետք է անցնեի ծառայության: Սակայն գիշերը պատերազմը սկսվեց: Գնացի Պաշտպանության նախարարություն և խնդրեցի արագացնել իմ նշանակումը՝ ինձ ուղարկել Մեխակավանի ԱԲՋ, որտեղ կկարողանայի և՛ բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, և՛ ընկերներիս կողքին լինել: Ապրիլի 4-ին արդեն Մեխակավանում էի: Պետք է խոստովանեմ՝ մտնելով ԱԲՋ՝ զարմացել էի. բուժանձնակազմն այնքան առույգ էր, զգոն, յուրաքանչյուրը՝ իր տեղում, ծառայությունը՝ կետ առ կետ համակարգված: Կարծես ոչ թե պատերազմ էր, այլ ծառայության բնականոն ընթացք: Ծանր վիրավորներն արդեն տեղափոխվել էին բուժօգնության հաջորդ էտապ, միջին և թեթև ծանրության վիրավորներ էին մնացել ԱԲՋ-ում: Բոլորին բուժեցինք, և կարճատև արձակուրդից հետո նրանք վերադարձան ծառայակից ընկերների մոտ: Նրանցից շատերն արդեն զորացրվել են, իսկ մյուսներն այսօր էլ շարունակում են ծառայությունը, հաղթողի հպարտությամբ հսկում են Արցախի խաղաղությունը: [b]Նշանակվելով ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի ընդունման բաժանմունքի պետի պաշտոնում՝ Հայկ Հարությունյանն անցնում է ծառայության: [/b] - Մեր բուժանձնակազմն ընտանիքի նման է և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ: Երբ հիվանդ կամ վիրավոր զինծառայող են բերում, ոչ միայն հերթապահ բժիշկն է գալիս ընդունարան, այլև մյուսները, ինչպես տանը, երբ հյուրին են դիմավորում: Զինվորը ներկայացնում է իր գանգատները, կատարվում են պարտադիր հետազոտություններ, սակայն լինում են դեպքեր, երբ հետազոտությունների արդյունքները գոհացնող են՝ ոչ մի շեղում, որը կարող է որևէ հիվանդության մասին վկայել, իսկ գանգատներն իրար հետ կապ չունեն: Փորձում ենք ամեն կերպ հասկանալ՝ ինչն է իրականում անհանգստացնում նրան, և մեր պարզ, մտերմիկ հարցերին, ի վերջո, զինվորը (կամա թե ակամա) անկեղծ է պատասխանում: Ավարտելով անհրաժեշտ թղթաբանությունը՝ զինծառայողին ուղեկցում ենք համապատասխան բաժանմունք կամ ցուցաբերելով առաջնային բուժօգնությունը՝ վերաուղեգրում այլ բուժհաստատություն: [b]Ինչպես տեղեկացրեց վարակաբան Հայկ Հարությունյանը, նախկինում Մեխակավանի ԱԲՋ-ում նաև ինֆեկցիոն բաժանմունք է գործել, և այսօր էլ ցանկալի է վերաբացել այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարակիչ հիվանդություններն առավել տարածված են զորային օղակում, իսկ Մեխակավանի ԱԲՋ-ն՝ որպես կայազորային ռազմաբժշկական հաստատություն, սպասարկում է ԼՂՀ ՊԲ-ի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մի քանի զորամասերի: [/b] - Սակայն միայն ցանկությունը բավական չէ,- հավելեց Հայկ Հարությունյանը,- անհրաժեշտ են մասնագիտացված բուժանձնակազմ, համապատասխան պայմաններ՝ ծառայությունը հավուր պատշաճի կազմակերպելու, իրականացնելու համար: Մյուս կողմից, այսօր գործող իրավական նորմերի համաձայն, առանձին բժշկական ջոկատն իր կազմում ընդգրկում է ընդունման, վիրաբուժական, վերակենդանացման, թերապևտիկ բաժանմունքները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://amda.am/?p=7014#more-7014]կայքում[/url]։ Ինչպես ավելի վաղ Մեխակավանից (Ջաբրայիլ) [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/13/82275/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի թափթփուկների կողմից վիրավորումներ ստացած զինվորներին շատ դեպքերում հենց մարտադաշտում առաջին օգնությունն էին ցուցաբերել բժիշկները, որոնք, վտանգելով իրենց կյանքը, հենց կրակահերթերի տակ՝ մարտի թեժ պահերին օգնություն էին ցուցաբերել վիրավորներին, իսկ երբեմն էլ հենց մարտի դաշտում կատարել վիրաբուժական աշխատանքներ: Բժիշկները նաև վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո զինվորներին ուղեկցել էին հոսպիտալներ՝ ճանապարհին կատարելով իրենց բժշկական պարտքը, ինչի շնորհիվ էլ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր