211652_close_icon
views-count78335 դիտում article-date 23:16 15-09-2016

Նոր մանրամասներ՝ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերոջ, Նորագյուղցի Բոգոյի գործից. կրակելու պատճառը եղել է փողն ու ծեծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատախազի ցուցումով ակնհայտ անօրինական մեղադրանք է առաջադրվել և նույն ցուցումով էլ ներկայացվել է կալանքի միջնորդություն: Սույն թվականի հուլիսի 20-ին ֆեռո ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանը Ռուբեն Կոստանյանից /Նորագյուղցի Բոգո/ հեռախոսազանգ է ստանում, որով վերջինս նրան հրավիրում է ավտոկայանի շրջակայքում գտնվող իրեն պատկանող «555» հացատուն` գումարի պարտքի շուրջ զրուցելու համար: Ռոբերտ Ավետիսյանը գնում է, նրան ուղեկցում են Ռ. Կոստանյանի աշխատասենյակ, որտեղ էլի մարդիկ են լինում: Ռոբերտ Ավետիսյանից գումար են պահանջում: Նա ասում է, որ դեռ գումար չունի և կաշխատի առաջիկայում լուծել այդ հարցերը, սակայն այդ պատասխանը դուր չի գալիս Ռուբեն Կոստանյանին և նա հայհոյում է Ռոբերտին և հարվածում: Նրան են միանում նաև մյուսները և սկսում ծեծել Ռոբերտին: Հարվածներից պաշտպանվելու համար Ռոբերտ Ավետիսյանը երկու ձեռքով բռնում է գլուխը և խնդրում որ իրեն բաց թողնեն: Սակայն ծեծը շարունակվում է և Ռոբերտ Ավետիսյանը հասկանալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, հանում է իր մոտ օրինական կարգով գտնվող ատրճանակը, պահելով ներքև լիցքավորում է և նրանց ասում է, որ հեռու գնան: Սակայն նրանք շարունակում են: Ռոբերտը զենքը պահելով ներքև, կրակել է, որը դիպել է Ռուբեն Կոստանյանի ոտքի ծնկից ներքև հատվածին: Այդ պահին Ռոբերտ Ավետիսյանը տեսել է սենյակում ատրճանակը ձեռքին մեկ անձի և հասկանալով որ իրեն կխփեն, զենքը դեպի ներքև պահած արձակել է երկրորդ կրակոցը, որը ոչ ոքի չի կպել: Հենց այդ պահին Ռոբերտ Ավետիսյանը ոտքի շրջանում զգացել է թմրոց, ոտքը թուլացել և նա վայր է ընկել, կորցնելով գիտակցությունը: Պարզվել է, որ Ռոբերտ Ավետիսյանին հրազենով վնասվածք է հասցրել Ռոբերտ Եփրեմյանը` ով գրանցված է որպես է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բնակության վայրը պահպանող ոստիկան և միաժամանակ հանդիսանում է Ռուբեն Կոստանյանի /Բոգոյի/ ընկերը : Ոստիկանության աշխատակից Ռոբերտ Եփրեմյանը դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխել Ռուբեն Կոստանյանին, իսկ Ռոբերտ Ավետիսյանին, ում անձամբ հրազենային վնասվածք է հասցրել, անգիտակից վիճակում թողել է այդտեղ: Ավելի քան պարզ է թե ինչ է տեղի ունեցել և ինչ կարող էր տեղի ունենալ եթե Ռոբերտ Ավետիսյանը չպաշտպաներ իր կյանքը: Այսքանից հետո դեպքից 45 օր անց` սեպտեմբերի 5-ին Ռոբերտ Ավետիսյանին հրավիրում և մեղադրանք են առաջադրում ՀՀ քր. օր-ի 34-104 ոդ-ի 1-ին մասով` թե իբրև նա ցանկացել է սպանել Ռ. Կոստանյանին /Նորագյուղցի Բոգոյին/: Պարզվում է, որ դատախազն է ցուցում տվել այդ անօրինական մեղադրանքը առաջադրելու և Ռ. Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը, սեպտեմբերի 5-ին քննում է միջնորդությունը, քննության ժամանակ էլ պարզ էր ողջ իրականությունը, սակայն հաջորդ օրը` սեպտեմբերի 6-ին Ռ. Ավետիսյանին կալանավորում են դատարանի դահլիճում: Ամբողջ ընթացքում Ռոբերտին ծեծողների հեռավորությունը եղել է մոտ կես մետր և պարզ է եթե նա ցանկանար սպանել որևէ մեկին, ապա դա կաներ: Ռոբերտը նախաքննության ընթացքում հարցաքննվել է, մանրամասն նշել կատարվածի հանգամանքները և բազմիցս կրկնել որ որևէ մեկին սպանելու ցանկություն չի ունեցել: Իր համար շատ անսպասելի իր վրա հարձակվել են, իրեն ծեծել և ինքը ստիպված է եղել պաշտպանվել, վախեցնելու համար կրակելով ներքև: Ռոբերտ Ավետիսյանին շատ ծանր վիճակում, արյունահոսելով, կոմայի մեջ հասցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այնտեղ նա գտնվել է շուրջ տասն օր, որից չորս օրը վերակենդանացման բաժանմունքում, քանի որ ստացել էր բավականին լուրջ վնասվածքներ՝ աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերասյին ազդրային զարկերակի՝ ազդրային երակի ճյուղերի վնասումով, ձախ ազդրի և սրունքի հրազենային, աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերեսային ազդրային զարկերակի և ազդրային երակի ճյուղերի վնասում, ձախ ազդրի և սրունքի հրազենային գնդակային շոշափող վիրավորում, վնասվածքները պատճառվել են հրազենից արձակված կրակոցով: Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո Ռ. Ավետիսյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունքներ տվել ծեծի հանգամանքների վերաբերյալ, որ ինքը ծեծված է եղել և թե ինչ պայմաններում է իր կողմից այդ կրակոցն արձակվել: Նա պարտաճանաչ ներկայացել է քննչական բոլոր գործողություններին՝ մասնակցելով մի շարք առերեսումների, անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունների: Մեղադրանք առաջադրելու օրը Ռոբերտ Ավետիսյանին ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց թե՛ Ռ. Ավետիսյանը, և թե՛ մյուս անձը ստացել են միջին ծանրության վնասվածքներ: Ընդ որում, պարզ դարձավ որ փորձագետի կողմից չեն արձանագրվել Ռոբերտ Ավետիսյանի դեմքին ակնհայտորեն առկա կապտուկները, վնասվածքները, որոնց ապացույցները պաշտպանական կողմն ունի: Այժմ նշանակվել է կրկնակի փորձաքննություն: Մի բան պարզ էր, Ռ. Ավետիսյանին անհիմն և անօրինական մեղադրանք առաջադրվեց դեպքից 45 օր անց, պարզ էր, որ վարույթն իրականացնող նախաքննական մարմինը ուղղորդվեց դատախազի ցուցումով, իսկ արդյունքում տուժեց Ռ. Ավետիսյանը, ով սեպտեմբերի 6-ից գտնվում է կալանքի տակ: Փաստորեն, դեռ մեր երկրում շարունակում է իշխել այնպիսի մթնոլորտ, որ իրավապահ կառույցների միջև շահերի բախման արդյունքում, մարդիկ կարող են դառնալ այդ տարաձայնությունների զոհը և նրանց նկատմամբ կիրառվեն ծանրագույն մեղադրանքներ և նրանք զրկվեն նաև իրենց ազատությունից: Հ.Գ. Ռ. Ավետիսյանի կալանքի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սպասենք հետագա զարգացումների: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91159/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից՝ «Նորագյուղցի Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանին հրազենային վնասվածքներ պատճառելու և կրակողին ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծելու մասին: Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը նույնպես հայտնի գործարար է, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Ֆերո սուրճի Ռոբ» մականվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր