211652_close_icon
views-count33268 դիտում article-date 10:19 15-09-2016

Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է. «Ինչքան խոզն է տուրնիկից հեռու, էդքան՝ Ճոյտը՝ հեղինակությունից». Ճոյտ, մի՛ մոռացի անցյալդ

Թերևս հայի տականքի մասին խոսելու մեջ էլ չենք տեղավորվում... Հայտարարությամբ հանդես է եկել Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, լկտի ստերի ու հերյուրանքների կծիկը մեծացրել Էջմիածնի ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա ընտանիքի հասցեին: Հակոբ Հակոբյա'ն, ախր դուք չեք, որ պետք է խոսեք բարոյականության, չափավորության, օրինականության և արդարության մասին: Մարդկանց հասցեին նման լուտանքներ թափելուց առաջ հիշեք ձեր անցյալը, հիշե'ք թե ինչպես էիք Դուբայում տաբատ գողանալու համար բռնվել և ինչպես էին հանրայինի եթերում ողջ ազգիս մատուցում ձեր արկածները, անվարան դրանք ներկայացնելով այնպես ինչպես կար, իմացե'ք, որ դա ձեր գողության ավարը չէր, այդ տաբատի պատմությունը ազգիս խայտառակությունն էր: Հիշե'ք ձեր կողմից ստեղծած անթիվ անհամար ՍՊԸ-ները, որոնց միջոցով ակնհայտորեն պետությանը քցելու և հարկերից խուսափելու փորձեր են եղել: Պետությունից միլիարդներ ես գրպանել, հարյուրավոր ընկերություններ ես միտումնավոր սնանկության տարել: Եթե մեկ էլ համարձակվես խոսել, կհրապարակեմ կատարածդ ծանր հանցագործություննեևրի ողջ ցանկը՝ փաստաթղթային ապացույցներով, իրավապահ մարմինների վչիռներով: Կամ հիշե'ք գազի խողովակի պատմությունը, անգամ վերջերս ձեր իսկ գազալցակայանի պայթյունը, որը շահագործվել էր խախտումներով և որի հետևանքով տուժեցին հենց ձեր հարազատները: Եվ այս ամենից հետո էլ Հակոբ Հակոբյան մարդ տեսակը շինծու և ստահոդ լուրերով ու սադրանքներով փորձում է մոլորեցնել էջմիածնեցուն, անգամ հանդես է գալիս կոչով և իր զզվելի ձեռագրով, լպրծուն մտքերով փորձում վարկաբեկել Գրիգորյան Կարենին: Այնպես էլ մի փռված, տեսախցիկի առաջ պոզա ընդունած ասում ես՝ սրան եմ պաշտպանում, կարծես՝ քո պաշտպանելուց բան է կախված: Դու որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելով, ավելի ես վարկաբեկում այդ վարկաբեկված թեկնածուին: Իսկ Կարեն Գրիգորյանն Էջմիածնում այլընտրանք չունի, նրա հաջողությունները բոլոր ոլորտներում ակնառու են, նրա օրոք Էջմիածինը ծաղկել, լուսավորվել, բարեկարգվել է: Ընտրություններն էլ կանցնեն, բայց տեսակդ կմնա Հակո'բ, դա կեղեքողի, սրիկայի, ստորի ու թուրքանման հայի տեսակն է, որին հիշել է և' Խորենացին, և' Նժդեհը, և մեր օրերում համայն հայությունը: Եվ բնութագիրդ դիր թևիդ տակ ու ընկիր մեծերիդ դռները. կարծում եմ կհասկանան, որ սխալ մարդու և անգամ սխալ կատարածուի հետ գործ ունեն: Կյանքդ մռայլ, կյանքդ մոլոր կանցնի ունայն լոկ հուշերով... [b] ԵԿՄ անդամ Մամիկոն Խուրշուդյան [/b]

Նմանատիպ նյութեր