211652_close_icon
views-count93061 դիտում article-date 10:00 15-09-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից, առանձին մոտոհրաձգային գումարտակի առյուծ-տղերքի կերած հացը հալալ է, ծնողները կարող են հպարտանալ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի բաշիբոզուկներին, ովքեր ոտնձգություն կատարեցին սահմանի նկատմամբ, Արցախի բանակի սպաների և ժամկետային զինծառայողների հետ իրենց մարտական ոգին ու դուխը ցուցաբերեցին նաև պաշտպանության բանակի առանձին մոտոհրաձգային գումարտակի սպաներն ու ժամկետային զինծառայողները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ամեն օր սնվելուց առաջ պարտադիր մեր գոհունակությունն ենք հայտնում Աստծուն ու այստեղից ուզում ենք մեր ծնողներին, ընկերներին, ընդհանրապես, ժողովրդին տեղեկացնել, որ սննդի հետ կապված ոչ մի խնդիր չունենք. և՛ որակն է տեղը, և՛ համն ու հոտը։ Խոհարարներն էլ մեր նման տղերք են, որոնց էփած ճաշը, ճիշտ է, չի հասնի մեր մերերի էփածին, բայց հաստատ ոչ թունավորվում ենք, ոչ էլ ժոկ ենք ընկնում,-կատակում էին նրանք,-էդ նույն ճաշից նաև սնվում են աֆիցերները; Զորամասում նաև կանոնավոր գործում է բաղնիքն ու բուժկետը։ Ուզում ենք առիթից օգտվելով նորից այստեղից դիմել մեր հարազատներին՝ ասելով՝ մենք ձեզ կարոտում ենք ու հանուն մեր և ձեր խաղաղ գիշերների՝ անառիկ ենք պահում առաջնագիծը, որտեղ նույնպես մեզ համար ստեղծվել և ստեղծվում են պայմաններ, որպեսզի մաքուր լինի մեր սանիտարահիգիենիկ վիճակը։ Արցախի նախագահ Վակո Սահակյանի կարգադրությամբ վարչապետի ու պաշտպանության բանակի հրամանատարի հսկողությամբ անցկացվում են ջրագծեր, փայտե գրեթե բոլոր շինություններն էլ քարից են դարձել, ինչը ապահովում է, առաջին հերթին, մեր նման առյուծ տղերքի անվտանգությունը»։ Այսքանից հետո կարելի է ասել՝ իրոք, էս տեսակ տղերքի կերած հացը հալալ է։ Ծնողներն էլ քնելուց առաջ կարող են իրենց գլուխը հանգիստ դնել բարձին։ Իսկական հերոսները իրենց զավակներն են, ովքեր նենգ հակառակորդին պարտադրել են խաղաղություն, իսկ մեզ էլ խաղաղ պայմաններում հնարավորություն են տվել կատարել մեր աշխատանքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր