211652_close_icon
views-count53925 դիտում article-date 14:39 12-09-2016

Խոշոր ավտովթար Աշտարակի կամրջի վրա. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոններին ու գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30–ի սահմաններում Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Ասլանյանը իր վարած Mercedes մակնիշի 34 AC 663 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա բախվել է շինարարական աշխատանքների համար տեղադրված բետոնե հատվածներին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կամո Մանուկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր