211652_close_icon
views-count131861 դիտում article-date 01:15 08-09-2016

Ողբերգական դեպք Երևանում. 25-ամյա մենեջերը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել` մինչ այդ զանգահարելով ընկերոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը` խմբի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի և նույն բաժնի Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ` ձորակում, հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Ա.Կ-ի դին: Այս պահին դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ երիտասարդը ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է ընկերոջը և հայտնել, որ ինքը դիմում է այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Ա. Կ.-ն Երևանում գործող ճանաչված ֆիրմային ընկերություններից մեկում աշխատում էր մենեջեր։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր