211652_close_icon
views-count81578 դիտում article-date 18:09 02-09-2016

Արտառոց դեպք. 16-ամյա ուսանողուհին մի քանի ամիս հետո հիշեց, որ իրեն կուսությունից զրկել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 1-ին 16-ամյա Մ. Խ.-ի դիմումի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ 2015 թ-ի մայիսի 1-ին 27-ամյա Ա. Լ.-ն ամուսնանալու պատրվակով իրեն խաբել և սեռական հարաբերություններ է ունեցել: Աղջիկը հայտնել է նաև, որ Ա.-ն իրեն զրկել է կուսությունից և մինչև սեպտեմբերի կեսը ամեն հանդիպման ժամանակ նա սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Նա հայտնել է նաև, որ ամեն անգամ Ա.-ն սպառնացել է, որ եթե որևէ մեկին իրենց հանդիպման մասին հայտնի, ապա «լավ չի լինի»: Քննչական բաժնում տեղեկացել են նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2016 թ.-ի մայիսի 18-ը ինքը Ա.-ի հետ փաստական ամուսնական կյանքով են ապրել և այդ ընթացքում վարձակալական հիմունքներով բնակվել են ՀՀ մարզերից մեկի սեփական տներից մեկում, սակայն հետո Ա.-ն լքել է իրեն և գնացել Ռուսաստանի Դաշնություն: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են միջոցներ՝ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած աղջիկը սովորում է հանրապետությունում գործող քոլեջներից մեկում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր