211652_close_icon
views-count5509 դիտում article-date 23:53 27-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 27-ին

1576 թ. – մահացել է Տիցիանը, վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը (ծն. 1477 թ.): 1770 թ. – ծնվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը (մահ. 1831 թ.): 1828 թ. – ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճեցին Ախալցխայի բերդը։ 1871 թ. – ծնվել է Թեոդոր Դրայզերը, ամերիկյան գրող, հասարակական գործիչ, ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (մահ. 1945 թ.): 1884 թ. – ծնվել է Ալեքսանդրե Աբաշելին, վրացի բանաստեղծ (մահ. 1954 թ.): 1896 թ. – Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։ 1941 թ. – ծնվել է Սեզարիա Էվորան, երգչուհի Կաբո Վերդեից, կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտություն (մահ. 2011 թ.): 2003 թ. — Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։ 2007 թ. – մահացել է Մարկոս Գրիգորյանը, ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր (ծն. 1925 թ.):

Նմանատիպ նյութեր