211652_close_icon
views-count72545 դիտում article-date 15:31 27-08-2016

Խոշոր ավտովթարներ Երևանում. Մաշտոցի պողոտայի թունելում կուտակված ջրի պատճառով տեղի է ունեցել միաժամանակ 2 վթար. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի թունելում բախվել են Nissan Мarch մակնիշի 34 MN 121 համարանիշի, BMW մակնիշի 34 AR 276 համարանիշի և Skoda մակնիշի 229 OC 61 համարանիշի ավտոմեքենաները, իսկ քիչ հետո կրկին նույն վայրում բախվել են BYD մակնիշի 573 OM 61 համարանիշի և Samand մակնիշի 342 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի ավագ տեսուչներ Արամ Լորսաբյանի, Ալեքսան Ալեքսանյանի և Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, 2 ավտովթարի պատճառն էլ եղել է թունելում կուտակված ջուրը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր