211652_close_icon
views-count51913 դիտում article-date 13:53 27-08-2016

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունից 1 հոգի մահացել է, 1 հոգի վիրավոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում Քարակերտ գյուղում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում Վազ 2101 մակնիշի 14 LU 101 համարանիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևսնքով ավտոմեքենայի 46-ամյա վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի 33-ամյա աշխատակիցը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողին հիվանդանոցից հայտնել են, որ տուժածի վիճակը ծանր է։ Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր