211652_close_icon
views-count5320 դիտում article-date 13:04 26-08-2016

Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված որոշ լեգենդներ չեն համապատասխանում իրականությանը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին: «Հենրիխը վատ տղա չէ և նա մեզ ուղիղ չէր ստում: Սակայն լինում են պահեր, երբ մարդու խոսքերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Մեր մոտ միշտ զգացողություն կար, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Լեգենդն այն մասին, որ նրան ստիպել է հեռանալ չար գործակալը, չի համապատասխանում իրականությանը: Մինո Ռայոլան, իհարկե, յուրահատուկ մարդ է, որը հակված է աղմուկ բարձրացնելուն: Սակայն նա միշտ խաղացողի շահերն է հետապնդում: Իսկ Մխիթարյանն ինքն է ցանկացել հայտնվել «Մանչեսթերում»: Մյուս կողմից, մենք նրա համար ստացանք գումմարներ, որոնք ես անհնարին էի համարում: Ես Մխիթարյանից հիասթափվեցի, քանի որ նա «Բավարիայի» հետ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում 11մ հարված չկատարեց: Իսկ մենք ցանկանում էինք, որ նա աներ դա, քանի որ առաջատար խաղացողը պետք է գնա այդ քայլին: Բայց ես հիասթափված չեմ, որ նա հեռացել է», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր