211652_close_icon
views-count2911 դիտում article-date 14:31 26-08-2016

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի անկախության 25-ամյակի և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին

Ուկրաինայի անկախության 25-ամյակի և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ուկրաինա է մեկնել Երևան քաղաքի պատվիրակությունը` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի գլխավորությամբ: Այցի շրջանակում Երևանի պատվիրակության անդամները հանդիպել են Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին և նրան են փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Ուկրաինայի անկախության 25-ամյակի և Խարկով քաղաքի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի պատվիրակությունն այցելել է ֆաշիստական օկուպացիայից Խարկով քաղաքի ազատագրման համար զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին: Պատվիրակության անդամները մասնակցել են նաև տոնական այլ հանդիսություններին:

Նմանատիպ նյութեր