211652_close_icon
views-count5783 դիտում article-date 13:05 26-08-2016

Սեպտեմբերի 15-ից հանրապետությունում կմեկնարկեն խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել: «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:

Նմանատիպ նյութեր