211652_close_icon
views-count1953 դիտում article-date 11:44 26-08-2016

Հալեպում Հայ Ավետարանչական եկեղեցու մոտակայքում հրթիռներ են ընկել. լուսանկարներ. Arevelk.am

Օգոստոսի 24-ին Հալեպի հայկական թաղամասերը կրկին հրթիռակոծության են ենթարկվել, հաղորդում է [url=http://www.arevelk.am/am/content/2/1379/%D5%80%D5%A1%D5%AC%D5%A7%D5%BA.-%D5%80%D6%80%D5%A9%D5%AB%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AE--%D5%A5%D5%B6---%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%82%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D6%82%D5%B8%D5%B5--%D5%B4%D6%85%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%A8---(%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80).html]arevelk.am[/url]-ը։ Կայքը, հղում անելով իր աղբուրին, նշում է, որ կեսօրին 2 պայթուցիկ տակառներ են ընկել «Թելեֆոն Հաուա» շրջանում, ինչի հետևանքով նյութական մեծ կորուստներ են եղել։ Տեղեկանալով, որ հրթիռներն ընկել են Հայ Ավետարանչական եկղեցու մոտակայքում, arevelk.am-ը կապ է հաստատել Սիրիայի Հայ Ավետարանչական համայնքի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մարդկային կորուստներ չկան, սակայն օրը շատ ծանր է եղել իրենց համար, քանի որ այդ ժամանակ մեծ թվով հայ երեխաներ քննություն էին հանձնում դպրոցի վերին հարկում և պարզապես հրաշքով են փրկվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր