211652_close_icon
views-count2610 դիտում article-date 09:04 26-08-2016

Վերջին մեկուկես տարում սպառողներն էապես աղքատացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել։ Սովորաբար որևէ տարվա աղքատության ցուցանիշը հրապարակվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին։ Ինչպես հայտնի է՝ վերջին երկու տարիներին պաշտոնական վիճակագիրները փորձում էին հանրությանը համոզել, որ աղքատության մակարդակը նվազել է: Սակայն 2015 թվականի բոլոր ցուցանիշները վկայում են, որ այս ընթացքում աղքատությունն ավելացել է։ Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում առևտրի շրջանառությունը 121 միլիարդ դրամով նվազել էր նախորդ՝ 2014 թվականի համեմատ։ Այս գործընթացը շարունակվել է նաև ընթացիկ տարում։ Այսինքն՝ վերջին ավելի քան մեկուկես տարում սպառողներն էապես աղքատացել են։ Ի դեպ, անցանկալի թվերը «գաղտնի» պահելը Հայաստանի պետական կառավարման համակարգում գնալով ավելի տարածված երևույթ է դառնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր