211652_close_icon
views-count3080 դիտում article-date 11:18 26-08-2016

Նեպալում մեծ բարձրությունից գետն է ընկել մարդատար ավտոբուսը. կա 20 զոհ

Նեպալի կենտրոնական մասում ուղևորատար ավտոբուս է ընկել գետը, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 17-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Renming Ribao թերթը։ Վթարը տեղի է ունեցել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորությա վրա, Չիտվան շրջանում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր առաջ ընթացել և ընկել Տրիսուլի գետը։

Նմանատիպ նյութեր