211652_close_icon
views-count90421 դիտում article-date 09:20 26-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. Մեխակավանում (Ջաբրայիլ) ծառայող զինվորների ծնողները կարող են հպարտանալ իրենց առյուծ-որդիներով

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում նորակոչիկներն ամեն առավոտ զբաղվում են ֆիզիկական պատրաստվածությամբ, ծանոթանում զենքից օգտվելու կանոններին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Արդեն մի քանի ամիս է՝ ընտելացել ենք բանակային կյանքին ու վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված կտանք հակառակորդին, եթե նա կրկին անգամ փորձի ոտնձգություններ կատարել մեր սահմանների նկատմամբ։ Գիտենք, որ քառօրյա պատերազմի ժամանակ թշնամին փորձում էր գրավել Ջաբրայիլը, սակայն Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու ժամկետային զինծառայողներն արժանի հակահարված տվեցին թշնամուն։ Ցավոք, ունեցանք նաև կորուստներ ու շարունակելու ենք այդ հերոս տղաների գործը, ու թող բոլորն իմանան, որ ամեն անգամ սպաների հետ խոսելիս համոզվում ենք, որ մենք հող չունենք հանձնելու։ Սպաները միշտ ասում են՝ այս հողի համար շատ մարդիկ իրենց կյանքն են զոհել, ու մենք պարտավոր ենք կյանքի գնով պահել թանկ գնով ձեռք բերված մեր երկիրը։ Ուզում ենք հենց առաջնագծից մեր հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, մեր ախպերներին ասել, որ մենք ձեզ կարոտում ենք ու այդ կարոտը, գիտենք, փոխադարձ է։ Դուք մեր թիկունքը լավ պահեք, մենք այստեղ ամեն ինչ կանենք՝ արդարացնելու մեր ծնողների ու ձեր վստահությունը։ Իսկ մեր ծնողները մեզ բանակ ճանապարհելիս ասել են՝ եթե իրար հետ լինեք մեկ բռունցք, ապա թշնամին չի կարող հասնել իր նպատակներին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 568+
568+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր