211652_close_icon
views-count185025 դիտում article-date 14:25 26-08-2016

Քրեական պատմություններով հարուստ 25-ամյա երիտասարդին, ում հայրը ԵԿՄ-ական էր և ով «յաշիկով» ողբերգական ավտովթարի հեղինակ էր, «մեծն» դատավորը ազատ է արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ողբերգական ավտովթարի մեղավոր, Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանը քննիչի որոշմամբ ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում՝ ունենալով խմածության բարձր աստիճան, իսկ տեսախցիկներն էլ արձանագրել էին, թե նա ինչպես էր «յաշիկը» վարել «պորճավարի»՝ մտնելով կարմիր լույսի տակով։ Քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, սակայն «մեծն» դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել էր քննիչի միջնորդությունը և Ս. Աղոյանը ազատ էր արձակվել դատարանից՝ այն դեպքում, երբ նա բնութագրվում է ոչ դրական։ Անցյալ տարի Ս. Աղոյանը դարձյալ խմած վիճակում խուլիգականան արարք էր կատարել Աբովյանում գործող գիշերային ակումբներց մեկում ու դատարանը նրան տուգանել էր 200 հազար ՀՀ դրամի չափով, ով մինչև այս պահը չի վճարել անգամ այդ տուգանքը։ Աբովյանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նրա արած բազմաթիվ անօրինական գործողությունները միշտ իրավապահների մոտ կարողանում է ծածկադմփոց անել հայրը, ով ժամանակին եղել է տեղի ԵԿՄ կառույցի ղեկավարը։ Աբովյանցիները նշում էին նաև, որ չի բացառվում, որ դատավորը ինչ-ինչ շահերից ելնելով է նրա նկատմամբ այդպիսի հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն դեպքում, երբ նույն դատարանը հավ ու ալյումինե կաթսա գողացողին պատժում է ազատազրկմամբ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում մանրամասն ներկայացնելու է նշված դատական գործընթացը, որպեսզի հանրությունը իմանա ողջ եղելությունը, իսկ նման բնութագիր ունեցողները պետք է իրենց կատարած հանցանքների համար օրենքի առաջ պատասխան տան, այլ ոչ թե օգտագործեն իրենց ծնողների դիրքը ու մնան անպատիժ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/03/81365/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էր գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել էին մեքենաները, փակել գազաբալոնները: [color=#EF2929] Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Մարտին Ալեքսանյանը[/color] [img]/ups/images/0765555001472209491113859.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր