211652_close_icon
views-count3225 դիտում article-date 23:05 25-08-2016

Քաբուլի Ամերիկյան համալսարանում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել. կա 12 զոհ, 44 վիրավոր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ամերիկյան համալսարանում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը, որը տեղադրել է ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Համալսարանի դարպասների մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 12 զոհ: Եվս 44 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունի պահին շենքի ներսում գտնվել է մոտ 1700 ուսանող:

Նմանատիպ նյութեր