211652_close_icon
views-count13990 դիտում article-date 22:17 25-08-2016

Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Վաղվանից սկսած Իրանից ներթափանցված տաք օդային հոսանքները, որոնք այժմ գործում են հանրապետության տարածքում ավելի կակտիվանան. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա, օգոստոսի 26, 27 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով: «Այսինքն, եթե այսօր մենք մայրաքաղաքում սպասում ենք +36 աստիճան, ապա վաղը կլինի +37, իսկ օգոստոսի 27-ից մինչև 30-ը ընկած ժամանակահատվածում մինչև +38 աստիճան»:

Նմանատիպ նյութեր