211652_close_icon
views-count934 դիտում article-date 21:55 25-08-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Օգոստոսի 25-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Առաջին փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում գտնվել է Ա. Գ.-ը (5 տարեկան): *** Օգոստոսի 25-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 25-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր