211652_close_icon
views-count2016 դիտում article-date 22:40 25-08-2016

Քաղաքացիները Դավիթ Անհաղթ փողոցի շենքի նկուղում հայտնաբերել են «БМ-22» հրթիռային արկ

Օգոստոսի 25-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի նկուղային հարկում ականանման առարկա է հայտնաբերել և շենքից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը: Պարզվել է, որ քաղաքացիները շենքի նկուղում հայտնաբերել են «БМ-22» հրթիռային արկ և տեղափոխել բակ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը վնասազերծել է արկը և տեղափոխել Արմավիրի զորավարժադաշտ: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր