211652_close_icon
views-count5477 դիտում article-date 20:45 25-08-2016

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 25-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 25-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր