211652_close_icon
views-count2565 դիտում article-date 19:36 25-08-2016

Բրավոն դարձավ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տրանսֆերի մասին: Բրավոն անգլիական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել: Մինչև նոր ակումբ տեղափոխվելը 33-ամյա չիլիացին հանդես էր գալիս «Բարսելոնայում»: Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 15 մլն եվրո: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` մեկնաբանելով Բրավոյի տրանսֆերը, նշել է. «Կլաուդիոն ֆանտաստիկ դարպասապահ է: Նա հրաշալի ձեռքբերում է մեր թիմի համար: Բրավոն ունի փորձ, առաջատարի հատկանիշներ: Այժմ նրա լավագույն տարիներն են: Տարիներ շարունակ ես հիացել եմ այս դարպասապահով: Ուրախ եմ, որ նա մեր թիմի խաղացող է դարձել», ասել է կատալոնացին:

Նմանատիպ նյութեր