211652_close_icon
views-count961 դիտում article-date 19:56 25-08-2016

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահի հետ

Օգոստոսի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Ժան Դաուդ Ֆահեդի հետ: Զրույցի ընթացքում ժան Ֆահեդը դեսպանին ներկայացրեց Լիբանանի դատական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության փորձը և աշխարհագրությունը: Դեսպան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստանի դատական համակարգին և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը և դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը ու ամրապնդումը:

Նմանատիպ նյութեր