211652_close_icon
views-count23773 դիտում article-date 19:04 25-08-2016

Մեդվեդևը BMW մակնիշի ավտոմեքենաներ է հանձնել Օլիմպիադայի հաղթողներին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիադայի հաղթողներին պարգևատրել է Ռուսաստանում հավաքած BMW մակնիշի ավտոմեքենաներով: Այս մասին հայտնում է RBC-ն: Ոսկե մեդալակիրները ստացել են BMW X6, արծաթե մեդալակիրները` BMW X4, իսկ բրոնզե մեդալակիրները՝ BMW X3: Բացի այդ՝ ոսկե մեդալակիրները ստացել են 4 մլն ռուբլի դրամական պարգևատրում, արծաթե մեդալակիրները՝ 2,5 մլն ռուբլի և բրոնզե մեդալակիրները՝ 1,7 մլն ռուբլի: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլի Իվանովսկայա հրապարակում՝ Կրեմլի համերգասրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պետական պատվերներ ստանալուց հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր