211652_close_icon
views-count1280 դիտում article-date 19:16 25-08-2016

ԵԽ-ում կայացել է ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ

Օգոստոսի 25-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին: ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց ԵԽԽՎ դերակատարությունը՝ որպես համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու ժողովրդավարական կարևոր հարթակի, ինչն իր լուրջ ներդրումն ունի անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման գործում։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, վերջինիս մաղթեց արդյունավետ աշխատանք, որն ուղղված է լինելու նաև խորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԽԽՎ օրակարգային հարցերին և համաեվրոպական մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր