211652_close_icon
views-count4713 դիտում article-date 15:46 25-08-2016

Գերմանիան դուրս է բերում իր կործանիչները Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից իրենց 6 կործանիչները դուրս բերելու մասին, գրում է գերմանական Der Spiegel թերթը։ Ըստ տեղեկությունների՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել ավիաբազա։ Բունդեսվերի ներկայացուցչի խոսքով՝ գերմանական կողմը ցանկանում է շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը, սակայն նշված ավիաբազան այլընտրանք ունի։ Ամենայն հավանականությամբ նա իր կործանիչները կտեղակայի Կիպրոսում կամ Հորդանանում։ Բացի կործանիչներից, նշված ավիաբազայում էր տեղակայված 250 գերմանացի զինվորական և 1 լիցքավորող ինքնաթիռ։

Նմանատիպ նյութեր